20:36 Օրհան Փամուքի սիրեցյալը հա՞յ է | |
Դեկտեմբեր 10, 2011 | 12:37 Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքին Նյու Յորքում տեսել են ստամբուլահայ արվեստագետ Քարոլին Ֆիշեքչիի հետ։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայ արվեստագետին եւ Փամուքին իրար հետ զբոսնելիս լուսանկարել են Նյու Յորքում։ Ստամբուլ վերադառնալուց հետո լրագրողները փորձել են Ֆիշեքչիից ճշտել նրա եւ Օրհան Փամուքի միջեւ եղած հարաբերությունները, նա պատասխանել է. «Ես հիմա ի՞նչ ասեմ։ Լուսանկարներն ինչ ցույց են տալիս, այն է։ Ես Օրհան Փամուքի հետ վաղուց եմ ծանոթ»։ 32-ամյա Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։ | |
|
Всего комментариев: 0 | |