09:36 Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը մտածում է մեծ սպորտ վերադառնալու մասին | |
![]() Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը մտածում է մեծ սպորտ վերադառնալու մասին, գրում է Reuters-ը: Բուլղարական «Թեմա սպորտ» թերթին տված հարցազրույցում Նազարյանը հայտարարել է, որ, հնարավոր է, Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում պայքարի մեդալի համար: «Ես դեռեւս որոշում չեմ կայացրել, բայց մտածում եմ այդ ուղղությամբ: Ես շարունակում եմ մարզվել եւ ձգտում եմ մի քանի կգ նիհարել: Եթե ինձ հաջողվի բարելավել կազմվածքս, ես երեւի կմասնակցեմ որակավորման մրցություններին մինչեւ 66 կգ քաշային կարգում, որոնք կանցկացվեն ապրիլին», - ասել է Նազարյանը: Արմեն Նազարյանը, որը մարտին կդառնա 38 տարեկան, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել Ատլանտայի խաղերում` հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո: Ավելի ուշ նա ոսկե մեդալի է արժանացել Սիդնեյի խաղերում, բրոնզի` Աթենքում, հանդես գալով արդեն Բուլղարիայի դրոշի ներքո, որտեղ նա տեղափոխվել է 1997թ.: | |
|
Всего комментариев: 0 | |