Пятница, 26.04.2024, 20:11
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 22 » Ո՞ւր են գնում հայերն Ամանորին եւ որքա՞ն են վճարում դրա համար
    14:47
    Ո՞ւր են գնում հայերն Ամանորին եւ որքա՞ն են վճարում դրա համար
    Դեկտեմբեր 22, 2011 | 01:59 

     Ամանորն արտերկրում անցկացնել ցանկացող հայաստանցիները հիմնականում մեկնում են Արաբական միացյալ էմիրություններ, Եգիպտոս, Հորդանան եւ այլն: Այս են ցույց տալիսNEWS.am-ի անցկացրած հարցումները տուրգործակալությունների շրջանում:

    Օրինակ, «Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արտերկրում Ամանորն ու ամանորյա հանգիստն անցկացնել ցանկացողները հիմնականում նախընտրում են Եգիպտոսը, Շրի Լանկան,ԱՄԷ-ն, իսկ վիզային խնդիրները լուծելու դեպքում` նաեւ Եվրոպան: Նրա խոսքով` Դուբայում մեկ անձի հանգիստն արժե 1150 դոլար, Եգիպտոսում`  1080 դոլար: «Նախընտրում են հանգստանալ արտերկրում, որովհետեւ Հայաստանում հանգիստը թանկ է, իսկ այնտեղ գները ցածր են»,- ասաց Ռիմա Խաչատրյանը` հավելելով, որ ռուսաստանյան Tez Tour տուրիստական գործակալության հայկական մասնաճյուղի փակման հետեւանքով, թանկացել են տուրիստական տուրերը Անթալիա եւ Եգիպտոս, քանի որ այս տուրիստական գործակալությունն այս ուղղությամբ իրականացնում էր ուղիղ չվերթներ:

    «Jasuta» տուրգործակալության աշխատակից Քրիստինեն եւս փաստեց, որ հայերը, համեմատելով այնտեղի գները այստեղի հետ, նախընտրում են հանգստանալ արտերկրում: Նրա խոսքով` Եվրոպա քչերն են կարողանում գնալ, դրա համար էլ ընտրում են Դուբայը, Եգիպտոսը, որտեղ մեկ անձի հանգիստը մոտ 1800 դոլար է:

    «Դոլչե» տուրգործակալության աշխատակից Արմինեն նշեց, որ ամանորյա հանգիստը հայերը  նախընտրում են անցկացնել Դուբայում եւ Եգիպտոսում: Եթե Եգիպտոսում մեկ անձի հանգիստը սկսվում է 900 դոլարից, ապա Դուբայում` 400 հազար դրամից: «Արենի» տուրգործակալության տնօրեն Հասմիկ Հակոբյանը նշեց, որ հայերը նախընտրում են Ամանորն ունցկացնել այնտեղ, որտեղ արեւ կա, օրինակ` ԱՄԷ, Եգիպտոս, Թուրքիա, Հորդանան: Այս երկրներում մեկ անձի 9-10 օրյա հանգիստը մոտ 300 հազար դրամ է, դրա մեջ ներառված է ամեն ինչ: «Արմենտուրից» հայտնեցին, որ Դուբայում եւ Հորդանանում մեկ անձի հանգիստը մոտ 1000-1500 դոլարի սահմաններում է:

    «Արիա» տուրից հայտնեցին, որ հիմնականում մեկնում են Դուբայ, ԱՄԷ, նախորդ տարի` Եգիպտոս, երբեմն նաեւ` Շրի Լանկա, Թայլանդ, եվրոպական երկրներից` Իտալիա, Ֆրանսիա: «Ելնելով գնային պայմաններից` միտում է նկատվում, որ շատ են սկսել մեկնել նաեւ Վրաստան»,- հայտնեցին «Արիա» տուրից:  «Ալո» տուրի փոխանցմամբ`հայերը հիմնականում նախընտրում են գնալ Եվրոպա, ԱՄԷ, Եգիպտոս: Աշխատակցի խոսքով` Դուբայում մեկ անձի հանգիստն արժե 800 հազար դրամ, Եգիպտոսում` 150 հազար դրամ:

    Просмотров: 529 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]