21:28 Ոստիկանների կողմից թմրամոլների «որսն» առատ «բերք» է տվել | |
Նոյեմբեր 17, 2011 | 20:36 Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, մի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում դատապարտվածներ, 43-ամյա Հակոբ Բ.-ին եւ 39-ամյա Էդգար Կ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ հեղուկներով եւ նստվածքի հետքերով, սոդայի տուփ` սպիտակավուն զանգվածով, 4 հատ չոր սպիրտ եւ 4 ներարկիչ, որոնցից մեկը՝ շագանակագույն հեղուկով: Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար: Նույն օրը, ժամը 12.40-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Վերին Չարբախի 3-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում հայտնաբերել են 2 տարա՝ դեղնականաչավուն հեղուկով, ապակյա փոքր տարա` մուգ շագանակագույն նստվածքով, օգտագործված ներարկիչներ՝ նստվածքի հետքերով, ներարկիչի 1 ասեղ եւ տարբեր դեղամիջոցների դատարկ տուփեր: Նշված տնից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ, որոնք հայտարարել են, որ թմրամիջոցը պատրաստել են իրենց օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նոյեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գյումրիի Օզանյան փողոցից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ, նախկինում դատապարտված 54-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ներարկիչ` դեղնավուն հեղուկով: Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է: Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե 9 փաթեթ, որոնցում առկա էր կանաչ գույնի կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |