21:55 Ուկրաինացի 2 աղջկա Թուրքիայում 5 օր տանջել եւ բռնաբարել են | |
![]() Ուկրաինուհիներ Ալիբիայի եւ Իրինայի՝ Թուրքիա այցելությունը նրանց համար մղձավանջային է դարձել։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի 34-ամյա Մ.-ն հունվարի 15-ին գործերով մեկնել է Կիեւ, որտեղ ծանոթացել է 27-ամյա Ալբինայի հետ։ Այնուհետ Մ.-ի հրավերով Ալբինան Թուրքիա է մեկնել՝ իր հետ վերցնելով իր 23-ամյա ընկերուհուն՝ Իրինային։ Մ.-ն ուկրիանուհիներին տարել է քաղաքից դուրս գտնվող մի ամառանոց, որտեղ հրավիրել է իր 2 ընկերներին։ Աղջիկները վտանգ զգալով՝ փորձել են հեռանալ, սակայն նրանց արգելել են։ 5 օր անց աղջիկներից մեկին հաջողվել է փախչել եւ իրավիճակի մասին հայտնել իրավապահներին։ Դեպքի վայր մեկնած իրավապահները ձերբակալել են 3 ընկերներին, իսկ Ալբինային եւ ընկերուհուն՝ ուղարկել դատաբժշկական փորձաքննության։ Դատական բժիշկը հաստատել է, որ աղջիկները ծեծի են ենթարկվել, նրանց մարմինների վրա կան կապտուկներ եւ այտուցներ։ Ոստիկանությունում ուկրաինուհիները պատմել են, որ իրենց 5 օր շարունակ ծեծել են, բռնաբարել եւ ստիպել զբաղվել այլասերվածությամբ։ | |
|
Всего комментариев: 0 | |