
23:38 Ութոտնուկ Պաուլի եղբայրը կգուշակի Եվրո-2012-ի արդյունքները![]() | |
2010թ. աշխարհի առաջնության ժամանակ ճիշտ կանխագուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլի եղբայրը գուշակություններ կանի Եվրո-2012-ի ժամանակ: Ութոտնուկի ծառայություններին կդիմի Պորտուգալիայի հավաքականը, որը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Լվովում եւ Խարկովում: Ութոտնուկը գտնվում է Պորտուի «Sea Life» ծովային կենտրոնում: Գերմանիայի Օբերհազուն քաղաքից տեղափոխված ութոտնուկը մինչեւ տարեվերջ կմասնակցի «Պաուլամանիա» ներկայացմանը, հաղորդում է abola.pt-ն: Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլն առնաց սխալի գուշակել էր Գերմանիայի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները, նաեւ եզրափակիչի հաղթողին: Աշխարհի առաջնությունից հետո Պաուլը սատկեց: Նոր գուշակի առաջին փորձությունը կլինի հունիսի 9-ին, երբ Պորտուգալիան Եվրո-2012-ի խմբային փուլում կհանդիպի Գերմանիայի հետ: Հունիսի 12-ին պորտուգալացիների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, իսկ հունիսի 16-ին` Հոլանդիան: | |
|
Всего комментариев: 0 | |