16:15 Փարիզում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը | |
Նոյեմբեր 06, 2011 | 02:46 Փարիզում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնության առաջին օրը երկու չեմպիոնական տիտղոսները նվաճեց Չինաստանը: Կանանց 48 կգ քաշային կարգում երկամարտի 207 կգ արդյունքով ոսկե մեդալը նվաճեց Յուան Տիանը: Երկրորդ տեղը գրավեց թաիլանդցի Պանիդա Խամսրին (187 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճեց թուրք Նուրդան Քարագյոզը (183 կգ): Տղամարդկանց 56 կգ քաշային կարգում առաջին երկու տեղերը գրավեցին չինացիներ Ջինբաո Վուն (292 կգ) եւ Չաոջուն Ժաոն (284 կգ): Բրոնզե մեդալը նվաճեց Ադրբեջանի հավաքականի կազմում հանդես եկող բուլղարացի Վալենտին Խրիստովը (276 կգ): Հայաստանի հավաքականի կազմում նոյեմբերի 6-ին առաջինը մրցահարթակ դուրս կգա 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նոյեմբերի 8-ին հանդես կգան 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը, նոյեմբերի 9-ին` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, նոյեմբերի 10-ին` 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին եւ 13-ին` +75 կգ քաշայիններ Նաիրա Հարությունյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, նոյեմբերի 13-ին` նաեւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: | |
|
Всего комментариев: 0 | |