
21:36 Արձակուրդի եկած 19-ամյա զինվորը մահվանից առաջ գնացել էր տատիկին եւ մորա![]() | |
![]() Զինվորական ծառայությունից կարճատեւ արձակուրդի եկած 19-ամյա զինվոր Աղաբեկ Միրզոյանը, ով ճանապարհին մեքենայով գլորվել է ձորն ու մահացել, եկել էր հարազատ Նռնավան գյուղ` տատիկին ու մորաքույրներին հրաժեշտ տալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նռնավանի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը: Ավելի վաղ նշել էինք, որ Սյունիքի մարզում փետրվարի 22-ին ժամը 21.00-ի սահմաններում, հայրը որդուն` 19-ամյա Աղաբեկ Միրզոյանին, ով ծառայում է ԼՂՀ Ջաբրայիլի զորամասում, կարճատեւ արձակուրդից հետո զորամաս ճանապարհելիս վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով 19-ամյա զինծառայողը տեղում մահացել է: Իսկ վարորդն ու նրա մյուս որդին` 17-ամյա Արտյոմ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գործը Սյունիքի մարզային քննչական բաժնում է քննվում: Իսկ Սյունիքի մարզային վարչություն պետ` Վ. Ավագյանը մեզ հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունն, ասել էր, որ նախաքննություն է կատարվում: Նռնավանի գյուղապետից մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել: Ըստ այդմ, Աղաբեկը ծառայության է մեկնել դեկտեմբերի 18-ին, իսկ մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով: Մկրտիչ Մկրտչյանի խոսքով, նրանց ընտանիքը նախկինում Նռնաձորում է ապրել, սակայն վերջին տարիներին տեղափոխվել են Միջնավան: Հետեւաբար, երբ Միջնավանից արձակուրդի ժամանակ եկել է Նռնաձոր տատիկին եւ մորաքույրներին տեսնելու, վերադարձի ժամանակ մեքենան գլորվել է ձորը: Աղաբեկի հայրը գանգուղեղային, դիմածնոտային վնասվածք է ստացել ու արդեն նրա վիճակը նորմալ է, իսկ ոտքի եւ գլխի կոտրվածք ստացած եղբայրը դեռ հետազոտություններ է անցնում: Նրանք արդեն տեղեկացել են կատարվածի մասին եւ այդ լուրից մոռացել իրենց ֆիզիկական ցավը: Ի դեպ, Միրզոյանների ընտանիքում 6 եղբայր են, որոնցից առաջնեկը հենց Աղաբեկն էր: Տեղում շրջանառվող խոսակցությունների համաձայն ձորը գլորվելու պատճառը սառցակալած ճանապարհներն են եղել: | |
|
Всего комментариев: 0 | |