Четверг, 21.11.2024, 14:22
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Февраль » 16 » Պողոս Պողոսյան. Հավաքականում սերնդափոխություն կլինի Oլիմպիական խաղերից հետո
    22:39
    Պողոս Պողոսյան. Հավաքականում սերնդափոխություն կլինի Oլիմպիական խաղերից հետո
    Փետրվար 16, 2012 | 14:30 

    2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրորդները նվաճեցին երեք բրոնզե մեդալ` հայկական պատվիրակության ընդհանուր նվաճումների ուղիղ կեսը: Այժմ էլ ծանրորդները նվաճել են 6 օլիմպիական ուղեգիր: Հայաստանն առայժմ 12 ուղեգիր ունի: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Աբովյանում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է գլխավոր մարզիչի հետ:

    Պարոն Պողոսյան, հիմա մեր հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

    Այդպես էլ կարելի է ասել: Սակայն մինչեւ Եվրոպայի առաջնությունը մենք ունենք Հայաստանի առաջնություն, եւ այս տարի մեր ներքին առաջնությունը շատ կարեւոր նշանակություն ունի: Ըստ նախատեսվածի՝ մենք ուսումնամարզական հավաքների միջոցով ծանրորդներին լավ մարզավիճակի ենք բերում: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլոր լավագույն ծանրորդները, բացառությամբ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի: Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքները հիմք կհանդիսանան հավաքականի կազմի հարցում վերջնական կողմնորոշվելու համար: Բոլորը պետք է իրենց բարձր կարգը ապացուցեն բարձր արդյունքներով:

    Փաստորեն այս պահի դրությամբ դուք դեռեւս չեք կողմնորոշվել, թե ով է հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

    Այդպես է: Հանրապետության առաջնությունից հետո նոր հայտնի կդառնան այն մարզիկները, ովքեր ելույթ կունենան հին աշխարհամասի առաջնությունում: Դրանից հետո արդեն նոր կմտածենք Օլիմպիական խաղերի մասին:

    Մեր հավաքականի կազմում արդեն մի քանի տարի է բացակայում են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, ով հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում: Կարելի՞ է ասել, որ թիմում որոշակի սերնդափոխություն է ընթանում:

    Համաձայն եմ, որ նշված մարզիկները ներկայումս հավաքականում չեն: Բայց ես որոշ մարզիչներից լսել եմ, որ նրանք պատրաստվում են հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Եթե նրանք իրոք կարողանան լավ արդյունքի հասնել, ապա մենք իհարկե նրանց հավաքականի կազմում տեսնելու հնարավորություն էլ կունենանք: Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա նման բան մեր հավաքականում կլինի միայն օլիմպիական խաղերից հետո: Շատ պատասխանատու շրջան է հիմա, եւ նաեւ ռիսկի գնալը իմաստ չունի: Մենք հենվելու ենք այն մարզիկների վրա, ովքեր արդեն հեղինակավոր մրցումներում ելույթների փորձ ունեն:

    Պարոն Պողոսյան, իսկ Գեւորիկ Պողոսյանի որակազրկման հետ կապված ի՞նչ նորություն կա:

    Ճիշտն ասած, այդ հարցին երեւի թե ավելի լավ կլինի, որ պատասխանի հավաքականի բժիշկը կամ ծանրամարտի ֆեդերացիան: Ես, որպես հավաքականի գլխավոր մարզիչ, զբաղվում եմ իմ թիմի մարզումային պրոցեսով: Ընդհանրապես կապ էլ չունի` նա որակազրկված է, թե ոչ: Ես ուզում էի, որ Գեւորիկ Պողոսյանը հիմա մասնակցեր հավաքներին, բայց նա ուսի վնասվածք ունի:

    Դուք ի՞նչ արդյունքներ եք ակնկալում մեր ծանրորդներից:

    Հիմա դժվար է արդյունքների մասին խոսելը: Աստված տա, որ տղաներն առանց վնասվածքների հասնեն, եւ այդ դեպքում ես համոզված եմ` նրանք, ովքեր դուրս կգան օլիմպիական մրցահարթակ, ամեն ինչ կանեն  մեդալ նվաճելու համար:

    Օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալու համար մանրուքներ չեն լինում: Պետք է մարզիկը վստահի սեփական ուժերին, հավատա իրեն, սառնասիրտ լինի ու իհարկե լավ մարզավիճակում: Շատ կարեւոր է նաեւ հոգեբանական պատրաստականությունը: Դահլիճից դուրս եւ ներս մարզիկների հետ աշխատել է պետք: Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր մարզիկների հետ հանդիպեր  լեգենդար Յուրի Վարդանյանը, զրուցեր մեր տղաների հետ, պատմեր, թե ինչպես է անցել իր հաղթանակների երկար ճանապարհը: Նման հանդիպումները իհարկե մեր տղաների համար շատ կարեւոր են: Նրանց պետք է առաջնորդել դեպի հաղթանակ, եւ հուսով եմ, որ Լոնդոնում մենք հաղթանակներ կունենանք:

    Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

    Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

    Просмотров: 540 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]