21:08 Պուտինին սուլել են ռինգում | |
Նոյեմբեր 21, 2011 | 12:58 Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջին անգամ իր քաղաքական կարիերայի շրջանակներում, սուլել են, բայց ոչ թե քաղաքական հարթակում, այլ ռինգում եղած ժամանակ: Նոյեմբերի 20-ին, Աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոյի` ամերիկացի Ջեֆ Մոնսոնի դեմ խառը մենապայքարային մարտում հաղթանակ տանելուց հետո, ՌԴ կառավարության ղեկավարը ռինգ է դուրս եկել ռուս մարզիկին հաղթանակի առթիվ շնորհավորելու համար: Նրա կարճ կառավարական ճառը «ողջունել են» սուլոցներով: Ընդ որում, դա տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ: Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռցքամարտի մամուլի քարտուղար Անդրեյ Բեզդրեւը «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր կարծիքով, վարչապետը զարմացել է հանդիսատեսի արձագանքից, սակայն կարճ ժամանակամիջոցում վերականգնել է ինքատիրապետումը: Սակայն «Օլիմպիական» ԲԲԸ-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ ամբոխը սուլում էր ոչ թե Պուտինին, այլ Եմելյանենկոյի մրցակից Ջեֆ Մոնսոնին: Պուտինի ելույթի ժամանակ մարտավկաները դահլիճից դուրս են բերել Մոնսոնին, ով ի վիճակի չէր ինքնուրույն հեռանալ: | |
|
Всего комментариев: 0 | |