20:45 Պույոլը չի վիրահատվի | |
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Կառլես Պույոլն անցել է հերթական բուժզննումը: Կատալոնացի պաշտպանը չի վիրահատվի: Պույոլը խաղադաշտ կվերադառնա վեց շաբաթից, հայտնում է AS-ը: Հիշեցնենք, որ պաշտպանն արմունկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ խաղում` 77-րդ րոպեին: Նա անմիջապես տեղափոխվել էր Լիսաբոնի հիվանդանոցներից մեկը, իսկ առավոտյան` Բարսելոնա: | |
|
Всего комментариев: 0 | |