21:39 Քաղաքագետ. Չարժե սպասել ռուսական սցենարի կրկնություն Հայաստանում. Քոչարյանը չի վերադառնա նախագահի պաշտոնին | |
![]() Ոչ մի քաղաքական ուժ ունակ չէ փոխել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Նրա գնահատմամբ, ներկա պահին կան երեք ուժեր, որոնք 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում. Իշխող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, սակայն նրանցից ոչ մեկը չի կարող փոխել հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ խորհրդարանում իր ուրույն տեղն ունի ՀՅԴ-ն, որն իրավունք ունի կոչվել իսկական կուսակցություն, քանի որ ունի պատմություն, օրենքներ ու ավանդույթներ: Սակայն, ըստ Ղումաշյանի, ՀՅԴ-ն ավելի արդյունավետ է աշխատում, երբ գտնվում է կոալիցիայում: Փորձագետը նաեւ կարծիք հայտնեց, որ չարժե հայ-ռուսական հարաբերությունները կապել երկրների նախագահների հետ, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ստեղծվող կապն արհեստական է եւ չպետք է դրանից գերբնական ինչ-որ բան ակնկալել: «Վլադիմիր Պուտինը չի վերադարձել քաղաքականություն, նա պարզապես չէր հեռացել եւ նրա ազդեցությունը միշտ էլ զգացվել է Ռուսաստանում, ինչը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, ուստի, իմ կարծիքով, չպետք է սպասել, որ նա կվերադառնա նախագահի պաշտոնին»,- ընդգծել է նա: | |
|
Всего комментариев: 0 | |