16:19 Քիմ Քարդաշյանը ուղերձով դիմել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի ակցիայի մասնակիցներին | |
![]() Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք է տեղի ունեցել Լոս Անջելեսում, ապրիլի 24-ին: Բացի Մոնթեբելլոյի հուշարձան ավանդական այցելությունից, մոտ 1400 հայեր հավաքվել են Գլենդելի թատրոնում` քաղաքային խորհրդի կազմակերպած միջոցառումներին մասնակցելու: Հրավիրյալներից է եղել նաեւ Քիմ Քարդաշյանը, սակայն նա չի կարողացել գալ` ներողություն եւ տեսաուղերձ հղել հավաքվածներին, հաղորդում է Glendale News-Press-ը: Քարդաշյանին անձամբ հրավիրել էր քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը այն բանից հետո, երբ հեռուստաաստղը հայտարարել էր Գլենդելի քաղաքապետ առաջադրվելու մտադրության մասին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆֆը, ով ժամանել էր` հատուկ մասնակցելու մի քանի միջոցառումների: Շիֆֆն իր հիասթափությունն է հայտնել, որ նախագահ Օբաման այդպես էլ չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: | |
|
Всего комментариев: 0 | |