13:10 Քըրք Քըրքորյանը Forbes-ի վարկանիշային ցուցակում ամենահարուստ 400 ամերիկացիների թվում է | |
![]() Ամերիկացի ձեռնարկատեր, ծագումով հայ Քըրք Քըրքորյանը Forbes-ի վարկանիշային ցուցակում ամենահարուստ 400 ամերիկացիների թվում 117-րդն է։ Պարբերականի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Համաձայն նույն ամսագրի՝ Քըրքորյանի ընդհանուր կարողությունը 2007 թվականին գնահատվել է 15 մլրդ դոլար, 2009 թվականին՝ 5 մլրդ դոլար։ Հայտնի է որպես Լաս Վեգասի հիմնական բիզնես-ֆիգուրներից մեկը։ Բեւեռլի-Հիլզի ամենահարուստ բնակիչներից է։ 2004 թվականին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։ Ինչպես հաղորդվում է, Forbes- ամենահարուստ 400 ամերիկացիների ցուցակը 18 անգամ անընդմեջ գլխավորում է Microsoft-ի հիմնադիր եւ ղեկավար Բիլ Գեյթսը։ Հարուստների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: | |
|
Всего комментариев: 0 | |