12:55 «Ռեալն»` Իսպանիայի սուպերգավաթակիր. «Բարսելոնան» պարտված է հեռանում Մադրիդից | |
![]() «Ռեալը» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը: «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում Արքայական թիմն ամեն ինչ վճռեց մեկնարկային 20 րոպեում: 11-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը Մասկերանոյի սխալից հետո մոտ 11 մետրից գրավեց Վալդեսի դարպասը: 19-րդ րոպեին անհավանական անցումով եւ հարվածով աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: 28-րդ րոպեին «Բարսելոնան» մնաց տասը ֆուտբոլիստներով: Ադրիանոն վերջին հույսի խախտումը թույլ տվեց Ռոնալդուի դեմ եւ հեռացվեց: 45-րդ րոպեին Լիոնել Մեսին անթերի իրացրեց տուգանային հարվածը: Գնդակը ձախից շրջանցեց պատը եւ Իկեր Կասիլյասը ցատկում չհասավ: Երկրորդ խաղակեսում հաշվի փոփոխություն չեղավ: Առաջին խաղում «Ռեալը» պարտվել էր 2:3 հաշվով: Իսպանիայի Սուպերգավաթ. պատասխան հանդիպում «Ռեալ» – «Բարսելոնա»` 2:1 Իգուաին, 11, Ռոնալդու, 19 – Մեսի, 45 Հեռացում` Ադրիանո («Բարսելոնա»), 28 | |
|
Всего комментариев: 0 | |