10:40 «Ռեալը» մոտենում է 100 միավորի սահմանագծին | |
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում չեմպիոնական տիտղոսն ապահոված Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ՝ 2:1: Հանդիպման սկզբնամասում արգենտինացի հարձակվող Ֆրանկո Խարան առաջ մղեց «Գրանադային», սակայն խաղի ավարտից 9 րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից խփեց «Ռեալի» պատասխան գնդակը: Խաղի ավելացված ժամանակում «Գրանադայի» իսպանացի պաշտպան Դավիդ Կորտեսը գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Ռեալին»: Ռոնալդուն Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 45-ի: Ռմբարկուների ցուցակը գլխավորող Լիոնել Մեսին խփել է 50 գոլ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Ժոզե Մոուրինյոյի թիմն ունի 97 միավոր: «Գրանադան» 42 միավորով 15-րդ տեղում է: Իսպանիայի առաջնություն. 37-րդ տուր «Գրանադա» - «Ռեալ»՝ 1:2 Խարա, 5 – Ռոնալդու, 81 (11մ.), Կորտես, 90+2 (ինքնագոլ) Հեռացում՝ Ուտրադո, 90, Սիկեյրա, 90 («Գրանադա») | |
|
Всего комментариев: 0 | |