15:58 Ռոնալդուն ստացավ Ոսկե խաղակոշիկը | |
Նոյեմբեր 05, 2011 | 13:39 Քրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացավ Եվրոպայի լավագույն ռմբարկուի մրցանակին` Ոսկե խաղակոշիկին: Առաջին անգամ պորտուգալացին Ոսկե խաղակոշիկը նվաճել է Մանչեսթեր Յունայթեդի կազմում` 2007/2008 մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանի արդյունքում Ռոնալդուն Ռեալի կազմում Իսպանիայի առաջնությունում խփեց 40 գնդակ եւ առաջ անցավ Բարսելոնայի խաղացող Լիոնել Մեսիից (31 գոլ) եւ Ուդինեզեի ռմբարկու Անտոնիո դի Նատալեից (26 գոլ): Ռեալի բոլոր ժամանակների ֆուտբոլիստներից Ռոնալդուն միայն Ֆերենց Պուշկաշին է զիջում է 100 գոլի սահմանագծին ամենակարճ ժամանակահատվածում հասնելու ցուցանիշով: Պորտուգալացին Ռեալի կազմում առաջին 100 գոլերը խփել է 105 խաղում, իսկ Պուշկաշը` 101 խաղում: | |
|
Всего комментариев: 0 | |