Четверг, 25.04.2024, 08:43
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 9 » Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պառկել էքսկավատորի տակ, միայն թե փրկի «Հրազդան» մարզադաշտը կործանումից
    23:16
    Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պառկել էքսկավատորի տակ, միայն թե փրկի «Հրազդան» մարզադաշտը կործանումից
    Դեկտեմբեր 09, 2011 | 18:27 

    Երեւանում, այսօր` դեկտեմբերի 9-ին ֆուտբոլասերները «Հրազդանը մերն է» կարգախոսով բողոքի երթ են անցկացրել, բողոքելով «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն կառուցելու դեմ:

    Երթի մասնակիցները Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից ուղեւորվել են դեպի քաղաքապետարան, որտեղ իրենց բողոքն արտահայտող գրություն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ակցիային մասնակցել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

    Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքն ամեն ինչ անելու է մարզադաշտը փրկելու համար: «Նման կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ես ամեն ինչ անելու եմ` ընդհուպ էքսկավատորի տակ պառկելը: Այս պահին միջազգային որեւէ խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարեւոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առեւտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի: Գալիք մրցափուլում Մալթային եւ Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո` հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երեւանում է լինելու Իտալիայի հետ»,- ասել է ՀՖՖ նախագահը:

    Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչն անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է կատարում:

    Աղաբաբյանի ծրագրերի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել, ստեղծվել են նախաձեռնություններ, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել առեւտրի կենտրոնի կառուցումը:

    Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանը նշել էր, որ աջակցելու է այդ նախաձեռնություններին: «Ես նրանց հետ եմ, այդ նախաձեռնող խմբի հետ, աջակցելու եմ, որքան կարող եմ ու որքան ֆեդերացիայի նախագահն եմ, որպեսզի թույլ չտանք այդ շինարարությունը»,- նշեց նա: Ֆեդերացիայի նախագահը «Հրազդան» մարզադաշտի հարցով հանրապետության նախագահի հետ չի զրուցել, սակայն հույս ունի, որ մարզադաշտը կպահպանի իր նախնական տեսքը: «Հույսը վերջում է մահանում»,- ասել էր նա:

    20 մետր բարձրությամբ առեւտրի կենտրոնը գտնվելու է տարհանման դաշտի հատվածում, ինչն արտակարգ պատահարների դեպքում մարդկանց անվտանգ տարհանման գործում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Շինության կառուցմանը դեմ են անվանի ճարտարապետներ, արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է:

    «Հրազդան» մարզադաշտը խաղերի անցկացման դեպքում կարող է 50 հազար մարզասեր ընդունել, եւ նրանց տարհանման համար նախատեսված տարածքները անձեռնմխելի պետք է լինեն, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը:

    Նշենք, որ հետխորհրդային տարածքում «Հրազդան» մարզադաշտը երրորդն է իր մեծությամբ, Մոսկվայի «Լուժնիկի»-ից եւ Կիեւի «Օլիմպիյսկի»-ից հետո: Իսկ նման մարզադաշտ կառուցելու համար այսօր անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր դոլարներ:

    Просмотров: 503 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]