19:27 Ռուսաստանում մեղադրող կողմը պահանջում է 20 տարով բանտարկել «հայկական մաֆիայի կնքահորը» | |
Դեկտեմբեր 03, 2011 | 19:04 Մոսկվայի Վիդնովյան շրջանային դատարանում երեկ տեղի է ունեցել փրկագին պահանջելու նպատակով Հայաստանի բնակիչների առեւանգման գործի քննարկումը: Հանցագործության մեջ մեղադրվում են Հակոբ Մելիքսեթյանը (Կյաժ) եւ ՌԴ ՆԳՆ հատուկ նշանակության «Զուբր» ջոկատի աշխատակիցները: Դատախազությունը 11-20 տարվա ազատազրկում է պահանջում, գրում է «Կոմերսանտը»: Դատախազության ներկայացուցիչը, հրապարակելով գործի նյութերը, հայտարարել է, որ, ինչպես վկայում են հետաքննության տվյալները, Հակոբ Մելիքսեթյանը «հայկական մաֆիայի կնքահայրն է` շրջապատված թիկնապահներով, օգնականներով եւ վարորդներով»: «Զուբր» ջոկատի աշխատակիցների վերաբերյալ էլ նշել է, որ «մեզ պաշտպանելու կոչված մարդիկ մեզ առեւանգում են»: Այնուհետեւ մեղադրող կողմը դատարանին խնդրել է Մելիքսեթյանին դատապարտել 20 տարվա տաժանակիր աշխատանքի, Կոտովին եւ Դոզորովին` յուրաքանչյուրին 19 տարվա, Օտրակովսկուն` 18 տարվա, Ոսկանյանին`17 տարվա, Կարմանովին եւ Դեմիդենկովին` 11 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմի համաձայն` գործարար Արմեն Եփրիմյանը, ով սերտ հարաբերություններ է ունեցել ՌԴ կապի նախարարության «Մարս» ջոկատի հրամանատարի տեղակալ, Չեչնիայի պատերազմի վետերան Ալեքսեյ Կարամանովի հետ, վերջինիս առաջարկել է 20 հազար դոլար աշխատել: Դրա համար հարկավոր էր առեւանգել ապակու գործարանի գլխավոր տնօրեն Հրաչիկ Արոյանին: Այս գործարքում Եփրիմյանը պետք է 50 հազար դոլար աշխատեր, իսկ պատվիրատուները` այդպես էլ չբացահայտված չեչենները, 500 հազար դոլարի փրկագին էին ստանալու: Առեւանգման համար ներգրավվել են նաեւ հատուկ ջոկատի աշխատակիցներ: Առեւանգումը կատարվել է 2009թ. մարտի 6-ին, սակայն հարազատներից փող կորզել չի հաջողվել, եւ Արոյանին ստիպված բաց են թողել: Նույն այդ ժամանակ առեւանգվածի հարազատները օգնության խնդրանքով դիմել են «հեղինակություն» Հակոբ Մելիքսեթյանին: Կյաժը գտել է Եփրիմյանին եւ առաջարկել իր համար աշխատել: Այս անգամ առեւանգել են Սոչիի հյուրանոցային ցանցի սեփականատեր Յու. Աբրահամյանին` 6 մլն դոլար փրկագին կորզելու ակնկալիքով: Աբրահամյանի հարազատները եւս դիմել են «հեղինակություն» Հակոբ Մելիքսեթյանին` չկասկածելով, որ հենց նա էլ կազմակերպել է առեւանգումը: Աբրահամյանի եղբայրը նրան ասել է, որ ընդամենը 27 մլն ռուբլի կարող է վճարել, Մելիքսեթյանն էլ խոստացել է առեւանգիչների հետ պայմանավորվել, որ այդ գումարի դիմաց պատանդին ազատ արձակեն: Սակայն փրկագինն այդպես էլ չի ստացել, քանի որ փողը տալուց մի քանի օր առաջ ոստիկանները ազատել են ծեծված Յուրիկ Աբրահամյանին: Հակոբ Մելիքսեթյանը հերքում է իր մեղքը` հայտարարելով, որ առեւանգման հետ կապ չունի, իսկ իր դեմ բոլոր ցուցմունքները «աբսուրդ, սուտ եւ զրպարտություն» է անվանել: | |
|
Всего комментариев: 0 | |