22:19 Սահմանային անցակետերի արդիականացման խնդիրներին վերաբերող որոշման նախագիծը կներկայացվի կառավարություն | |
![]() Լրացուցիչ 24 հա տարածք է հատկացվելու անցակետերին: Այս մասին ասվել է այսօր` նոյեմբերի 2-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է «Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի եւ Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքների քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի կատեգորիան փոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ համայնքներում տեղակայված սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ հողամասերի, շենք-շինությունների գույքագրման գործընթացն ավարտվել է, մասնագետները հաշվարկներ են կատարել նաեւ փոխհատուցման վերաբերյալ: Արմեն Գեւորգյանը հանձնարարել է նախագիծը սեղմ ժամկետներում ներկայացնել կառավարություն: Կարեւորելով սահմանային անցակետերի արդիականացման եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ծրագրի իրականացումը` նա պատասխանատուներին հանձնարարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել` որոշման ընդունումից հետո գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար: | |
|
Всего комментариев: 0 | |