21:22 Սամուել Էտո`Օ-ն ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ | |
Նոյեմբեր 14, 2011 | 13:30 Կամերունի հավաքականի եւ Մախաչկալայի Անժիի խաղացող Սամուել Էտո`Օ-ն երրորդ անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Աֆրիկայի ազգային հավաքականների ավագների եւ լրագրողների հարցման արդյունքում, կամերունցին հավաքել է 172 միավոր: 72 միավոր քիչ է ստացել Գանայի հավաքականի խաղացող Ասամոա Գյանը, որը Սանդերլենդից տեղափոխվել է Արաբական Էմիրությունների Ալ Աին ակումբ: Երրորդ տեղը գրավել է Մարոկկոյի եւ Լոնդոնի Արսենալի ռմբարկու Մարուան Շամախը` 62 միավոր: Էտո`Օ-ն Ոսկե առյուծը ստացել էր նաեւ 2004-ին եւ 2009-ին: Անցած մրցաշրջանում կամերունցին Ինտերի հետ նվաճեց Չեմպիոնների գավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը, Իտալիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները: Տեղափոխվելով Անժի` Էտո`Օ-ն դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` 20,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով: | |
|
Всего комментариев: 0 | |