09:50 Սամվել Գրիգորյանը 11-րդն է, Վանիկ Ավետիսյանը ձախողվեց | |
Նոյեմբեր 08, 2011 | 23:43 Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց 69 կգ քաշային կարգի չեմպիոնն ու մրցանակակիրը: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացրին Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Գրիգորյանը երկամարտի 316 կգ (145+171) արդյունքով գրավեց 11-րդ տեղը: Ավետիսյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 138 կգ-ն եւ դուրս մնաց պայքարից: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Դեշան Տանը` 341 կգ (155+186): Երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Օլեգ Չենը` 336 կգ (156+180): Եռյակը եզրափակեց չինացի Չաո Վուն` 335 կգ (150+185): Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգան նաեւ նոյեմբերի 9-ին` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, նոյեմբերի 10-ին` 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, նոյեմբերի 12-ին եւ 13-ին` +75 կգ քաշայիններ Նաիրա Հարությունյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, նոյեմբերի 13-ին` նաեւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: | |
|
Всего комментариев: 0 | |