20:49 Սանկտ Պետերբուրգի հանրահավաքում «Պուտինի դեմքով» մարդ է հայտնվել | |
Դեկտեմբեր 10, 2011 | 19:36 Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 8-ին ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դիմակով մարդ է հայտնվել: Անակնկալ հայտնված անձը հասցրել է շփվել ժողովրդի հետ, ինչից հետո նրան ձերբակալել են ՆԳՆ ՔՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, գրում է «ԱԻՖ»-ը: «Պուտինը» կատակներ է արել, պատմել է, թե ինչքան լավ է ապրում: Գագաթնակետը եղել է տարեց կնոջ հետ զրույցը, որը սկսել է գանգատվել նրան ընտրությունների արդյունքներից: Ի պատասխան դրան` Պուտինի դիմակով մարդն ասել է. «Պետերբուրգում դեռ ոչինչ: Ամբողջ երկրում նման բան դեռ չէր եղել»: Դիմակավոր մարդը այնուհետեւ ուղեւորվել է Դումայի փողոցի կողմ, հավաքվածները շարքով սկսել են գնալ նրա հետեւից. ստացվել է խաղաղ երթ` վարչապետի գլխավորությամբ: Սակայն ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները կտրել են ճանապարհը եւ «բռնել» ոչ միայն անհայտ դերասանին, այլեւ նրան ուղեկցող «շքախմբին»: «Պուտինին» ավտոբուս են նստեցրել: | |
|
Всего комментариев: 0 | |