15:14 Սանտա Կլաուսը երեխաներին նաեւ հայերեն կպատասխանի | |
Դեկտեմբեր 18, 2011 | 01:24
Կանդական փոստում գտնվող Սանտա Կլաուսի գրասենյակի էլֆերը`բարի ոգիները, աշխատում են առանց դադարի` պատասխանելով ողջ աշխարհի երեխաների հազարավոր նամակներին, գրում է «Le Journal de Montréal»-ը: Ըստ էլֆերի` Կանադայի փոստի գրասենյակը ողջ աշխարհում հայտնի է որպես Սանտա Կլաուսի իրական հասցե: «Սանտա Կլաուսը պատասխանում է 30 լեզուներով, այդ թվում` ճապոներեն, հայերեն եւ անգամ բրայլյան տառերով»,- ասել է ծրագրի ղեկավար Բարբարա Պանետոնը: Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն երեխա է նամակ գրում Սանտա Կլաուսին: | |
|
Всего комментариев: 0 | |