11:17 Սաուդյան Արաբիայում մեքենա վարելու համար կնոջը դատապարտել են մտրակի 10 հարվածի | |
![]() Սաուդյան Արաբիայում թագավորության մի հպատակուհի դատարանի վճռով դատապարտվել է մտրակի 10 հարվածի` մեքենայի ղեկին նստելու համար: Շեյմա Հասանիին մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ մեքենան վարել է «առանց պետական թույլտվության», հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սաուդյան Արաբիայում չկան կանանց կողմից մեքենա վարելն արգելող օրենքներ, բայց դա արգելվում է կրոնկան խիստ համոզմունքներից ելնելով: Հասանիի նկատմամբ դատավճիռը կայացվել էր թագավոր Աբդել Ազիզի այն հայտարարությունից երկու օր անց, թե կանայք կարող են մասնակցել տեղական ընտրություններին: Դատարանի այդպիսի վճիռն իր տեսակով առաջինն է թագավորությունում: Մինչ այդ, սովորաբար, ոստիկանությունը կանանց ձերբակալում էր մի քանի օր, բայց դատավճիռ չէր կայացվում: | |
|
Всего комментариев: 0 | |