20:52 Սարկոզին կրկին Թուրքիային կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ | |
Փետրվար 09, 2012 | 12:58
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում մասնակցել է «Ֆրանսիայի հրեաների միությունների ներկայացուցիչ խորհրդի» (CRIF) կազմակերպած ճաշկերույթին՝ հերթական անգամ Թուրքիային կոչ անելով առերեսվել սեփական պատմության հետ։ Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիան նացիստների հետ համագործակցել է, սակայն հետագայում Ֆրանսիան առերեսվել է այդ ժամանակաշրջանի հետ։ «Պատմության հետ առերեսվելը Թուրքիայի համար էլ հպարտության աղբյուր է լինելու»,-նշել է Սարկոզին։ | |
|
Всего комментариев: 0 | |