Суббота, 20.04.2024, 07:45
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Январь » 29 » Սե՞ր է, թե՞ սիրահարվածություն. գտեք տարբերությունները
    22:32
    Սե՞ր է, թե՞ սիրահարվածություն. գտեք տարբերությունները

    Նոր սկսվող հարաբերությունները միշտ կանգնեցնում են հարցի առաջ՝ տեսնես սեր է սա, թե հերթական սիրահարվածությունը: Իհարկե, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, բայց քանի որ այս հարցը հուզել է բոլորին եւ բոլոր ժամանակներում, մարդկությունը սիրո եւ սիրահարվածության սահմանն արդեն հասցրել է ինչ-որ չափով որոշակիացնել… Օգնենք Ձեզ կողմնորոշվել սեփական զգացմունքներում:

    Սերն աստիճանաբար է առաջանում, իսկ սիրահարվածությունը՝ արագ: Սերը աճում է, իսկ դա ժամանակ է պահանջում: Իսկ սիրահարվածությունը սովորաբար անսպասելի կպչում է մեզ: Որպեսզի ճանաչեք մարդուն, երկար ժամանակ է պետք, գուցե ամիսներ, իսկ գուցե նաև տարիներ: Հաճախ մարդիկ հիանալի կարողանում են թաքնվել դիմակների տակ և չբացահայտվել մինչև ամուսնությունը, իսկ եթե երկար ժամանակ շփվեք մարդու հետ, ճանաչեք նրան տարբեր իրավիճակներում, կհասունանա սերը, կամ կհասկանաք, որ նա այն մարդը չէ, ում փնտրում էիք: Հնարավոր է սիրահարվածություն առաջին հայացքից, համակրանք առաջին հայացքից, բայց ոչ սեր:

    Սերն աստիճանաբար է հեռանում, իսկ սիրահարվածությունը՝ ակնթարթորեն: Սրանում համոզված կլինեն նրանք, ովքեր սիրավեպ են ունեցել: Եթե իրական սիրո ամրապնդման համար ահռելի ժամանակ է հարկավոր, ապա սիրահարվածությունն ավարտվում է այնքան արագ, որքան սկսվել էր: Այն չի վերանա ակնթարթորեն,եթե ձեր միջև սեռական հարաբերություն է եղել: Հաճախ չեն կարողանում բաժանվել իրարից ոչ այնքան հետաքրքրությունների համընկնումից, ինչքան սեքսի պատճառով:

    Սիրո կենտրոնում միշտ մեկն է, իսկ սիրահարվածության շուրջ կարող են լինել շատերը:Սիրահարված մարդիկ կարող են «սիրել» միանգամից մի քանիսին: Սա բավականին տարածված տարբերակ է, երբ մենք ընտրության առաջ ենք կանգնում երկու ծայրահեղ տարբեր մարդկանց միջև: Իսկ իրականում սերը միայն մեկի հանդեպ կարող է լինել: Նրա, ով բոլոր այդ տարբերակներից բարձր է, գնահատելի և անհամեմատելի:

    Սերը ստեղծագործող է, իսկ սիրահարվածությունը' քանդող: Սերը բացահայտում է Ձեր մեջ ամենալավ կողմերը, հատկանիշները, ունակությունները: Այն Ձեզ նոր էներգիայով է լցնում և արթնացնում կյանքի հանդեպ հետաքրքրություն,սեր: Այն կնպաստի ստեղծագործելուն և ինքնազարգացմանը: Սիրահարվածությունը' հակառակը: Այն քանդդող է: Այն իր հետ անկանոնություն է բերում, անորոշություն: Երբ սիրահարված եք, պակասում է Ձեր աշխատունակությունը, կենտրոնանալու հակումը: Սիրահարվածությունը վարդագույն ակնոցներով նայելուն է նման:

    Սերը վստահություն է ծնում, իսկ սիրահարվածությունը' կասկած: Սերը հաճախ հաղթահարում է խանդը: Կարող է լինել խանդ, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվում է վստահության: Սիրահարվածության դեպքում խանդը գերիշխող է: Այս դեպքում այն ավելի շատ հիվանդության է նման:

    Սերը հաշվի է առնում իրականությունը, իսկ սիրահարվածությունն անտեսում է այն: Իրական սիրո դեպքում Դուք տեսնում եք բոլոր խնդիրներն ու չեք թաքնվում դրանցից: Դուք չեք փոքրացնում նրանց նշանակությունը, չեք խուսափում լուծելուց կամ դրա մասին խոսելուց: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է զույգի հարաբերություններին, նրանք փորձում են խոսել, պարզաբանել ամեն ինչ: Իսկ սիրահարվածների համար ամեն ինչ հարթ է թվում, նրանք չեն մտածում ռեալ ապագայի մասին, նրանց մոտ հեքիաթային մի պատկերացում է, որտեղ չկան հոգսեր, չկա աշխատանք, չկա գումար, կա միայն սեր, և դա հիանալի է:

    Սերը հաշվի է առնում թերությունները, սիրահարվածությունն անտեսում է դրանք: Սերը թույլ է տալիս Ձեզ նկատել Ձեր սիրելիի մեջ ամենագեղեցիկը, լավը, բարին: Սակայն սերը չի թաքցնում նաև նրա թերությունները, բայց ոչ թե սրելով դրանք, այլ փորձելով հաշտվել, փորձելով ավելի շատ հենվել լավ հատկանիշների վրա: Սիրահարվածությունն ընդհանրապես թույլ չի տալիս որևէ վատ բան նկատել նրա մեջ: Դուք պաշտպանում եք նրան յուրաքանչյուր քննադատությունից…
    Просмотров: 428 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]