18:32 Սեյրան Օհանյան. Հայկական կողմը պատրաստ է հակահարված տալ հակառակորդին | |
Փետրվար 08, 2012 | 18:18
Հայկական զինված ուժերը 10 դեպքից միայն մեկում են պատասխան կրակ բացում հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ընդ որում, հայկական կողմի կրակոցների մի մասն են դիպուկ կրակոցներ: Իմ կողմից տրված է հստակ ցուցում, որ պատասխանեն միայն այն կրակոցներին, որոնք դիպուկ կրակոցներ են, եւ դիպուկահարների կրակոցների արդյունքում մենք ունենում են կորուստներ կամ վիրավորներ»,- նշել է Սեյրան Օհանյանը եւ հավելել. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջին գծում ապահովենք անվտանգությունը»: Ըստ նախարարի, հայկական դիտակետերի հնարավորությունները բարձր են եւ պատրաստ թշնամու ձեռնարկած ցանկացած գործողություների հակահարված հասցնել: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ սպառազինություններ գնելու փաստին, Օհանյանը նշել է, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի պահանջները եւ «գերտերությունները պետք է համապատասխան արձագանք տան»: | |
|
Всего комментариев: 0 | |