20:38 Սլովակ թենիսիստուհին մերկացել է 100 հազար եվրոյի դիմաց | |
Դեկտեմբեր 10, 2011 | 22:06
Սլովակ թենիսիստուհի, դասակարգման աղյուսակում 18-րդ տեղը զբաղեցնող Դոմինիկա Ցիբուլկովան համաձայնել է բաց լուսանկարվել տեղական Novy Cas ամսագրի համար: Վերջինս թենիսիստուհուն վճարել է 100 հազար եվրո: Թենիսիստուհին խոստովանել է, որ սկզբում նյարդայնացել է, սակայն արդյունքը նրան «դուր է եկել»: «Հիմա, երբ տեսնում եմ արդյունքը, կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս այն, ինչ ստացվել է: Նման նկարահանումների մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- Դոմինիկայի խոսքերն է մեջբերել gotennis.ru-ն: Ցիբուլկովան WTA մրցաշարում գրեթե ամենակարճահասակ թենիսիստուհին է համարվում ` 161 սմ հասակով, սակայն նախանձելի մարզական որակներ է դրսեւորում: | |
|
Всего комментариев: 0 | |