21:08 Ստամբուլ-2012. Հայաստանը՝ օլիմպիադայի եռակի չեմպիոն | |
Լրացուցիչ ցուցանիշների նախնական հաշվարկով շախմատի Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց հունգարացիներին։ Հուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիան 94-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի: Ավելի վաղ Սերգեյ Մովսեսյան – Զոլթան Ալմաշի պարտիայում հայ շախմատիստը, ունենալով երկու անցունակ զիվորի առավելություն, պարտիան հեշտությամբ ավարտել էր իր օգտին: Գաբրիել Սարգսյան – Ֆերենց Բերկեշ պարտիան ավարտվել էր խաղաղ ելքով: Իսկ առաջին խաղատախտակի վրա միավորը կիսել էին առաջատարները` Պետեր Լեկոն եւ Լեւոն Արոնյանը: Այսպիսով վերջին տուրից հետո 19 թիմային միավոր են հավաքել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները։ Ռուսները 3։1 հաշվով հաղթեցին գերմանացիներին։ Ուկրաինայի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց չինացիներին եւ ապահովեց երրորդ տեղը։ | |
|
Всего комментариев: 0 | |