19:36 Ստամբուլ. Ռոման Ամոյանը պարտություն կրեց, Ալեքսանյանը կգոտեմարտի թուրք ըմբիշի հետ | |
![]() Ստամբուլում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտություն կրեց Հայաստանի հավաքականի առաջատար Ռոման Ամոյանը: 55 կգ քաշայինների մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում Ամոյանը երեք մրցափուլի արդյունքում 3:5 հաշվով պարտվեց հարավկորեացի Գյու Ջի Չոյին: 66 կգ քաշային կարգում ավելի վաղ պայքարն ավարտել էր Արման Ադիկյանը, որը պարտվել էր երկրորդ գոտեմարտում: Առաջնության առաջին օրը մեկնարկած Հայաստանի ըմբիշներից միայն 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն է շարունակում մրցումը: Ադրբեջանցի մրցակցին 3:0 հաշվով հաղթելուց հետո Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում կմրցի թուրք Ջենկ Իլդեմի հետ: | |
|
Всего комментариев: 0 | |