19:43 Ստամբուլ. Յուրի Պատրիկեեւը դարձյալ չկարողացավ հաղթել կուբացի Լոպեսին | |
![]() Ստամբուլում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում են անհաջող ելույթ ունենալ Հայաստանի ըմբիշները: 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեեւը դարձյալ չկարողացավ հաղթահարել աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Միխային Նունյես Լոպեսի արգելքը: Պատրիկեեւն ու Լոպեսը գոտեմարտեցին արդեն 1/8-րդ եզրափակիչում եւ կուբացի ըմբիշը հաղթեց 1:0, 2:0 հաշվով: 60 կգ քաշային կարգում Վահան Ջուհարյանը 1/8-րդ եզրափակիչում 1:0, 0:1, 0:1 հաշվով պարտվեց վենեսուելացի Լուիս Իգնասիո Լիենդոյին: 84 կգ քաշային Արթուր Շահինյանը հենց առաջին գոտեմարտում` 1/32-րդ եզրափակիչում պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին: Հայաստանի հավաքականի վերջին հույսը 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն է, որը մրցագորգ դուրս կգա վաղը, սեպտեմբերի 14-ին: Ստամբուլյան աշխարհի առաջնությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է` ուղեգիր են ստանում առաջին հինգ տեղերը գրաված ըմբիշները: Հայաստանը դեռ ոչ մի ուղեգիր չի նվաճել: | |
|
Всего комментариев: 0 | |