23:51 Թևավոր խոսքեր և աֆորիզմներ | |
![]() Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: "Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Խիղճը օրենքների օրենքն է: Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: | |
|
Всего комментариев: 0 | |