13:06 Թուրքիայում ապաստանած սիրիացի կանանց ու երեխաներին բռնաբարում են | |
![]() Սիրիական Sana հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիա հեռացած եւ այնուհետ կրկին Սիրիա վերադարձած կանանց սարսափելի պատմությունները։ Ֆաթմա անունով կանանցից մեկը պատմել է, թե իրենց սկզբում շատ լավ են ընդունել, սակայն օրեր անց սկսվել է իսկական մղձավանջ։ Նա պնդել է, թե իրեն պարբերաբար բռնաբարել են, իսկ դիմադրելու դեպքում սպառնացել բռնաբարել նաեւ իր 13 եւ 3 տարեկան աղջիկ երեխաներին։ Ֆաթման նշել է, թե գաղթականների համար նախատեսված ճամբարում բռնաբարվել է 70-ից ավել աղջիկ երեխա՝ պնդելով, թե թուրք զինվորականները եւս մասնակցում էին բռնաբարություններին եւ նկարահանում այդ ամենը։ Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է այս տեղեկությունները։ | |
|
Всего комментариев: 0 | |