11:21 Թուրքիայում մայրը երեխաներին ստիպել է պոռնոֆիլմեր դիտել | |
![]() Թուրքիայում խորթ մայրը ստիպել է 10 եւ 5 տարեկան երեխաներին պոռնոֆիլմեր դիտել եւ գրտնակով ծեծել նրանց: Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ երեխաների հայրը դիմել է իրավապահ մարմիններին՝ պնդելով, որ իր 10-ամյա աղջկան եւ 5-ամյա տղային իր երկրորդ կինը ստիպել է պոռնոֆիլմեր դիտել: Դիմումից հետո իրավապահ մարմինները երեխաներին դատահոգեբանի մոտ տարել, որտեղ 10-ամյա աղջիկը պնդել է, որ խորթ մայրն իրենց ստիպել է պոռնոֆիլմեր դիտել եւ մշտապես ծեծել է գրտնակով: Աղջնակը նշել է, թե վախեցել է խորթ մորից եւ չի ասել այդ մասին հորը, եւ երբ իրենք տեղափոխվել են հորաքրոջ տուն, նա ռիսկ է արել ասել այդ մասին: Դատարանը խորթ մորը դատապարտել է 10 ամիս ազատազրկման: | |
|
Всего комментариев: 0 | |