09:15 The Armenian Weekly. Ի՞նչ է սպասվում ֆուտբոլի Հայաստանի հավաքականին | |
Փետրվար 17, 2012 | 06:11
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է The Armenian Weekly-ում հրապարակված Մայքլ Գրեհեմի հոդվածը: Արդեն չորս ամիս է անցել, սակայն ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները չեն մոռացել նախորդ տարվա հոկտեմբերին Դուբլինում կրած ցավալի պարտությունը: Եվրո-2012-ում Հայաստանի հավաքականի հիանալի խաղն ու երազանքները հողին հավասարվեցին իռլանդացիներից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո: Իռլանդիան փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց, իսկ Հայաստանը դուրս մնաց հետագա պայքարից: Դա վերջին տարիների Հայաստանի առաջին հաջողությունն էր միջազգային ֆուտբոլում: Անկախությունից հետո հայերն ամենակարեւոր հանդիպումն անցկացրին Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում եւ արդարացրին սպասելիքները: Հայաստանը երիտասարդ ու փորձառու թիմ ունի՝ համալրված խաղացողներով, ովքեր հիանալի են կատարում երիտասարդ մարզչի առաջադրանքները: Հայաստանն իր տպավորիչ խաղով թակեց համաշխարհային ֆուտբոլի դուռը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պետք է մոռանան Դուբլինի ցավալի պարտությունը եւ մտածեն 2014թ. աշխարի առաջնության ընտրական մրցաշարի մասին: Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանը կհյուրընկալվի Մալթայի հավաքականին: ՀՖՖ-ն կարծում է, որ հիմա իսկական ժամանակն է պատանիների ուշադրությունը սեւեռելու այս հիանալի մարզաձեւի վրա: Բացի այդ, ՀՖՖ-ն արդեն պայմանագիր է կնքել Adidas ընկերության հետ: Մեծ աշխատանք է տարվում նաեւ երիտասարդական հավաքականի հետ, որը փորձում է հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը եւ Իսրայելում կայանալիք Եվրո-2013-ի ուղեգիր նվաճել: Փետրվարի վերջին Վարդան Մինասյանի թիմին նոր փորձություն է սպասվում: Փետրվարի 28-ին եւ 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի եւ Կանադայի թիմերի հետ: Մարզչի գլխավոր խնդիրն է երիտասարդ խաղացողներին միջազգային հանդիպումների փորձ փոխանցելն ու նախապատրաստելն առաջիկա ընտրական մրցաշարին: Թիմի նորեկներն ընդամենը յոթ ամիս ունեն ավելի հմտանալու եւ միջազգային հանդիպումների փորձ ձեռք բերելու համար: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի թիմը նույն խմբում է ընդգրկված Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի ու Մալթայի հավաքականների հետ եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն ամենեւին էլ անհաղթահարելի խնդիր չէ: | |
|
Всего комментариев: 0 | |