12:21 Տիեզերանավորդները լուսանկարել են չափից դուրս պայծառ հյուսիսափայլը | |
Փետրվար 11, 2012 | 15:50 NASA-ի տիեզերանավորդները Միջազգային տիեզերական կայանից արված լուսանկարներից տեսահոլովակ են պատրաստել: Երկրից շուրջ 380 կմ բարձրության վրա նրանք նկարահանել են անսովոր պայծառ հյուսիսափայլը, որն առաջացել է հունվարի վերջի գեոմագնիսական փոթորկի արդյունքում: Լուսանկարներում կարելի է տեսնել հորիզոնի վրայի կապտաերկնագույն ծուխը` գիշերային երկնքի եւ ամերիկյան քաղաքների վառ լույսերի ֆոնին, գրում է Sky News-ը: Ավելի վաղ Սկանդինավյան երկրների, Իսլանդիայի եւ Գրենլանդիայի դիտորդները հրապարակել էին հունվարյան հյուսիսափայլի լուսանկարները: | |
|
Всего комментариев: 0 | |