19:47 Տիգրան Մարտիրոսյանը գրավեց 4-րդ տեղը | |
Նոյեմբեր 10, 2011 | 21:30
Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց 77 կգ քաշայինների պայքարը: Աշխարհի անցած տարվա առաջնության հաղթող Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը երկամարտի 356 կգ (166+190) արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Առաքել Միրզոյանը գրավեց 10-րդ տեղը` 338 կգ (155+183): Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Սյաոյուն Լյուն` 375 կգ (170+205): Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Դաջին Սուն` 372 կգ (166+206): Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Ջայհոուկ Սան` 360 կգ (157+203): | |
|
Всего комментариев: 0 | |