17:03 Վալդեսը, Աբիդալը, Չավին, Ինյեստան, Մեսին ու Գվարդիոլան լավագույնն են | |
Դեկտեմբեր 02, 2011 | 13:51
Իսպանական Լա Լիգան (LFP) ամփոփել է 2010/11 մրցաշրջանը: Գրեթե բոլոր մրցանակները ստացել են Բարսելոնայի ֆուտբոլիստները: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Վիկտոր Վալդեսը, լավագույն պաշտպան` Էրիկ Աբիդալը, լավագույն կիսապաշտպան` Անդրես Ինյեստան, լավագույն ռմբարկու` Լիոնել Մեսին: Արգենտինացին ճանաչվել է նաեւ իսպանական առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն մարզչի մրցանակը ստացել է Խոսեպ Գվարդիոլան: Միայն «Մրցաշրջանի հայտնություն» մրցանակը բաժին չի հասել Բարսելոնային: Այդ պատվին արժանացել է Իկեր Մունիանը (Աթլետիկ Բիլբաո): | |
|
Всего комментариев: 0 | |