
21:11 Վանիկ Ավետիսյանը՝ Հայաստանի չեմպիոն![]() | |
![]() Երեւանում ավարտին է մոտենում ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Այսօր, փետրվարի 25-ին հայտնի դարձան 77 կգ քաշային կարգի հաղթողն ու մրցանակակիրները (ֆոտոռեպորտաժ): Երկամարտի 327 կգ արդյունքով ոսկե մեդալը նվաճեց Վանիկ Ավետիսյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Անդրանիկ Կարապետյանն ու Ռոստոմ Կարապետյանը: Այսօր մրցահարթակ դուրս կգան նաեւ 85 կգ քաշայինները: Հայաստանի առաջնություն 77 կգ քաշային կարգ 1. Վանիկ Ավետիսյան՝ 327 կգ (երկամարտ) 2. Անդրանիկ Կարապետյան՝ 318 3. Ռոստոմ Կարապետյան՝ 310
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի | |
|
Всего комментариев: 0 | |