
22:26 Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.![]() | |
![]() Փետրվարի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի թիմը 2012թ. առաջին հավաքը կսկսի կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարից: Մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի, իսկ փետրվարի 29-ին՝ Կանադայի ազգային հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Վարդան Մինասյանը նշել է. «Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասասրդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալ ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալ»: Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է եւ հնարավոր է լինեն չնչին փոփոխություններ»: Նշենք, որ առաջին անգամ թիմ է հրավիրվել Հոլանդիայի առաջնության առաջին լիգայում հանդես եկող «Ցվոլլեն» ներկայացնող Նորայր Մամեդովը: | |
|
Всего комментариев: 0 | |