
11:40 Վիկ Դարչինյան. Յամանակային կհաղթեմ նոկաուտով![]() | |
![]() Ես հիանալի եմ ինձ զգում Տոկոյում, մենամարտի կազմակերպիչները ստեղծել են լիարժեք հոգեբանական հարմարավետություն. Ճապոնիայի մայրաքաղաքում հայտարարել է Վիկ Դարչինյանը: «Ես չէի կարծում, որ այսքան երկրպագուներ ունեմ Ճապոնիայում: Նրանք ինձ դիմավորեցին օդանավակայանում: Մեկն էլ ինքնագրի համար իմ լուսանկարով վեց ամսագիր ներկայացրեց: Այստեղ իսկապես հարգում են մարտիկներին: Շնորհակալություն»,- ասել է Դարչինյանը Շինսուկե Յամանակայի հետ մենամարտի նախօրեին: «Ես եկել եմ հաղթելու համար: Ես Յամանակային նոկաուտի կենթարկեմ: Ես միշտ ռինգ եմ դուրս գալիս հաղթելու մտքով, այլապես մենամարտելն անիմաստ է», - Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը: Ապրիլի 6-ին 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից: | |
|
Всего комментариев: 0 | |