Четверг, 18.04.2024, 14:43
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Апрель » 7 » Վիկ Դարչինյանին պետք չէ «դուխ» տալ, պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաո
    08:25
    Վիկ Դարչինյանին պետք չէ «դուխ» տալ, պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաո


    Վիկ Դարչինյանին ոչ թե նոր բաներ է պետք սովորեցնել, այլ նրա ունեցած բարձր վարպետությունը եւս մեկ անգամ հղկել եւ պետք չէ «դուխ» տալ, այլ՝ հակառակը, նրան ինչ-որ տեղ պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաունդից առաջ։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում ճապոնացի Շինսուկե Յամանակային պարտվելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վախթանգ Դարչինյանի մարզիչ`Հայաստանի վաստակավոր  մարզիչ Վազգեն Բադալյանը։


    Պարոն Բադալյան, սպասելի՞ էր Վիկի պարտությունը:

    Ես երբեք պարտվելու մասին չեմ մտածում, ու այն ժամանակ երբ Վիկը մարզվում էր իմ մոտ նա էլ միշտ այդպես է մտածել: Ցավոք ես ներկա չեմ գտնվել մենամատին ու ինտերնետից եմ տեղեկություններ ստացել: Բայց ասեմ, որ ես Վիկին նախապես զգուշացնում էի, որ Յամանական դժվարին մրցակից է լինելու: Ես դիտել եմ ճապոնացու վերջին մենամարտը եւ տեսա, որ Շինսուկեն շատ արագ տեղաշարժերի տիրապետող մարզիկ է: Միանշանակ նա Վախթանգից ուժեղ չէ, բայց այստեղ պետք էր հատուկ մոտեցում ցուցաբերել այս մենամարտին:

    Հատուկ մոտեցում ասելով՝ ի՞նչ ինկատի ունեք:

    Բռնցքամարտում նույնպես առկա է տակտիկական պայքարը: Վիկը շատ հաճախ շտապում է իր մրցակիցներին նոկաուտով հաղթելու համար ու միավորներ տալիս մրցակցին: Վախթանգին ոչ թե պետք է «դուխ» տալ, այլ՝ հակառակը, նրան ինչ-որ տեղ պետք է «սառեցնել» յուրաքանչյուր ռաունդից առաջ: Մենամարտի նախօրեին բոլորը միաբերան ասում էին, որ Վիկը հաղթելու է նոկաուտով: Իհարկե բռնցքամարտիկը ինքն էլ ասում է, բայց կարծում եմ՝ նրան կողքից այդպես են տրամադրում: Բացի  բռնցքամարտիկի տեխնիկային ծանոթ լինելուց հարկավոր է հասկանալ նրա հոգին, այլ ոչ թե անընդհատ ոգեւորել ու ուղղորդել դեպի նոկաուտ:

    Իսկ Ճապոնիայի գործոնը կարո՞ղ էր ազդել Վիկի ելույթի վրա:

    Կարծում եմ՝ ոչ: Վախթանգը երբեք խնդիր չի ունեցել, թե որտեղ եւ ում հետ է մենամարտելու: Վիկին ես  շատ լավ գիտեմ ու նա ֆիզիկապես էլ ուժեղ էր իր մրցակցից: Ուղղակի ռինգ պետք է դուրս գալ հաղթելու, այլ ոչ թե անպայման մրցակցին նոկաուտի հասցնելու համար: Ռինգի անկյունում տեղ գտնող մարդը պետք է  հասկանա իր մարզիկին ու տակտիկական ճիշտ ուղղություններ տա մարզիկին: Երբեմն ես լսում եմ. «դու ուժեղ ես, նոկաուտ արա ու պրծի» արտահայտությունները: Բայց այդպես պետք է չլինի: Բացի այդ կարող է իր դերն է կատարել նոր մարզչի՝ Ջոն Լյուիսի մոտեցումը: Այս մարզիչը մի քանի տարի հեռացել էր բռնցքամարտից, հետո սկսեց մարզել Վիկին: Միգուցե փորձել է ինչ-որ նոր մոտեցումներ իրականացնել ռինգում: Իսկ եթե այդպես է, ապա Վիկին ոչ թե նոր բաներ է պետք սովորեցնել, այլ նրա ունեցած բարձր վարպետությունը եւս մեկ անգամ հղկել: Ցավալի է, որ Վախթանգը պարտվեց, բայց ես հավատում եմ, որ Վիկը դեռ նոր հաջողություններ կունենա: Նա իր բարձր կարգն արդեն ապացուցել է վաղուց, այնպես որ սպորտ է: Լինում են ե՛ւ պարտություններ, ե՛ւ հաղթանակներ:

    Զրուցեց Խաչիկ Չախոյանը

    Просмотров: 590 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 1.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]