17:19 Վիկ Դարչինյանն իսկական ցլի դեմ | |
Դեկտեմբեր 02, 2011 | 00:07 NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Նիկ Ուոլշի հոդվածը Վիկ Դարչինյանի մասին: Այն հրապարակվել է ավստրալական «The Daily Telegraph»-ում: Ոչ ոք չէր ցանկանում հագնել մկան զգեստը, թեեւ առաջարկում էին պոտենցիալ 10 միավոր: Այդ փաստը կրկնում էին եվրոպացի աստղերը, որոնք ութ երկրների թիմերի կազմերում «Մեծ մրցավազքում» (հայկական տարբերակն է «Լավագույններից լավագույնները») պայքարում էին երկրի պատվի համար: Սակայն ոչ ոք չէր ցանկանում գնալ այդ փորձությանը, քանի որ դա նշանակում էր դուրս գալ ցլի դեմ: Հենց այդ պատճառով եվրոպացի դերասանները, նույնիսկ, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոնները համեստորեն հրաժարվեցին: Այդ ժամանակ շոուի վարողը հասավ Վիկ Դարչինյանին: «Եվ ես մասնակցեցի: Վերջիվերջո, իմ օրինակին հետեւեցին նաեւ ուկրաինացի եւ բելառուս մարզիկները: Ցլի հետ պայքարում ուկրաինացին կոտրեց երեք կողոսկրերը, իսկ, երբ ցուլն ընկավ բելառուս տղայի վրա, նրա ոտքը կոտրվեց»,- լոսանջելեսյան հյուրանոցի համարում պատմում է Վիկ Դարչինյանը: «Ես պայքարում էի ցլի հետ: Մկան գլուխը շատ մեծ էր: Ես ոչինչ չէի տեսնում: Հենց այդ պատճառով ցուլը բռնեց ինձ»,- ծիծաղում է Վիկ Դարչինյանը: Ոչ միայն բռնեց, այլեւ պոզահարեց: «Անկասկած վախենալու էր: Մի պահ ես բռնեցի ցուլի գլուխը: Ես նայեցի նրա աչքերի մեջ եւ տեսա, որ նա տապալված է». Շոուն նկարահանվել է Երեւանում IBO վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց մի քանի շաբաթ առաջ: Վիկ Դարչինյանը իր մենեջեր Էլիաս Նասսարի եւ ամերիկացի պրոմոութեր Գերի Շոուի թույլտվությունը չէր ստացել: «Ես թույլտվություն չեմ ստացել: Երբ ես պատմեցի նրանց, որ «Մեծ մրցավազքի» նման շոու է լինելու` նրանք ասացին «ոչ»: Ես էլ ասացի, թե «լավ, չեմ մասնակցի»: Նրանք մյուսների նման միայն հիմա են տեսնում այս վիդեոն»,- ծիծաղելով ասում է Դարչինյանը: | |
|
Всего комментариев: 0 | |