23:06 Վիկ Դարչինյանը ձգտում է դառնալ ռեկորդային քանակի չեմպիոնական գոտիների տիրակալ | |
Նոյեմբեր 05, 2011 | 16:21 Նոր հաղթանակների ծարավ Վիկ Դարչինյանը կարծում է, որ հաջորդ տարի կդառնա աշխարհի չեմպիոնի ռեկորդային քանակի գոտիների տիրակալ: Այդ մասին գրում է «Wide World of Sports»-ը: IBO վարկածի թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինայի հաջորդ նպատակը իններորդ գոտին է: Հաջորդ ամիս Կալիֆոռնիայում Դարչինյանը կմենամարտի WBA վարկածի աշխարհի սուպերչեմպիոն, պանամացի Անսելմո Մոռենոյի հետ: Հզոր հարված ունեցող ձախլիկը սեղանին տեղ չգտավ իր բոլոր գոտիները դնելու համար, երբ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Մոռենոյի հետ մենամարտը ցուցադրվելու է «7mate» անվճար հեռուստաալիքով: «Ես ավելի մեծ քանակի գոտիների մասին եմ մտածում: Օսկար դե լա Հոյան նվաճել է 10 տիտղոս, ես ունեմ 8 գոտի եւ ձգտում եմ ավելիի: Կցանկանայի նվաճել եւս երեք գոտի եւ դառնալ առաջին համարը բռնցքամարտի պատմության մեջ: Կարիերայիս ավարտից հետո ես ուզում եմ լինել այն մարդը, ում մասին կխոսեն ու կհիշեն»,- ասել է Դարչինյանը: Նա մտադիր է 2012-ին հանդես գալ երկրորդ թեթեւ քաշային կարգում, սակայն Մոռենոյի հետ մենամարտից հետո կարող է եւ մնալ թեթեւագույն քաշային կարգում: «Հաջորդ տարի կտեղափոխվեմ երկրորդ թեթեւ քաշային կարգ: Եթե կարողանամ հավաքել թեթեւագույն քաշային կարգի բոլոր գոտիները եւ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն, ապա կանեմ դա: Դրա համար պետք է ինձ ձեռնոց նետեն: Եթե դա չլինի, ապա կտեղափոխվեմ ավելի բարձր քաշային կարգ»,- նշել է Դարչինյանը: Դարչինյանը ուրախ է, որ անվճար հեռուստաեթերի շնորհիվ կարող է մեծացնել իր երկրպագուների թիվը: «Ավստրալիայում մարդիկ կտեսնեն ինձ անվճար հեռուստաալիքով եւ կսկսեն խոսել իմ մասին: Ես անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Ես երջանիկ եմ, որ մրցակիցս երբեք նոկաուտի չի ենթարկվել, քանի որ ես մտադիր եմ հաղթել նրան նոկաուտով: Ես շատ կենտրոնացած եմ այդ մենամարտի վրա եւ պատրաստվում եմ ցույց տալ լավագույն արդյունքս»,- եզրափակել է Վիկ Դարչինյանը: | |
|
Всего комментариев: 0 | |