
11:40 Վիկ Դարչինյանը. Ես կբռնցքամարտեմ մինչեւ 50 տարեկան![]() | |
![]() «Քանի դեռ իմ մեջ կրակ կա` ես կմենամարտեմ: Ես բռնցքամարտի ուժեղ քաղց ունեմ: Ես ունեմ ռինգ դուրս գալու եւ միայն հաղթանակ տանելու հսկայական ցանկություն: Քանի դեռ այդ ցանկությունը կա իմ մեջ` ես կբռնցքամարտեմ: Հավատացեք ինձ` այդ ցանկությունը կլինի առնվազն մինչեւ 50 տարեկան: Եթե ես մրցակիցների ընտրեմ թույլ բռնցքամարտիկների մեջ, որպեսզի պարզապես հաղթեմ, ապա ես հենց հիմա կհեռանամ ռինգից: Իսկական մարտիկը պետք է պայքարի ուժեղագույնի հետ, որպեսզի մյուսներին եւ առաջին հերթին ինքն իրեն ապացուցի, որ արժանի է աշխարհի ուժեղագույնի տիտղոսին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը: Ապրիլի 6-ին Ճապոնիայի մայրաքաղաքում 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից:
| |
|
Всего комментариев: 0 | |