10:45 Վիկ Դարչինյանը պատրաստվում է նոկաուտի ենթարկել Անսելմո Մորենոյին | |
![]() Վիկ Դարչինյանը պատրաստվում է նոկաուտի ենթարկել Անսելմո Մորենոյին: Իր մտադրության մասին Դարչինյանը հայտնել է Լոս Անջելեսում համատեղ ասուլիսի ժամանակ` խոսելով դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցամարտի մասին: Ինչպես հաղորդում է Philboxing.com-ը, Մորենոն հայտարարել է, թե 100 տոկոսով պատրաստ է մարտի. «դեկտեմբրի 3-ն իմ օրն է լինելու, իմ երկրպագուները գոհ կմնան իմ ելույթից»: «Ասելը մի բան է, ռինգ դուրս գալն ու դա անելը` մեկ այլ բան: Մենք հետեւել ենք Դարչինյանի վերջին շրջանի մարտերին եւ ամեն ինչ կանենք նրան դիմակայելու եւ ոչ հարմարվետ իրավիճակ ստեղծելու նրա համար»,-հայտարարել է Դարչինյանի մրցակիցը: Մորենոն, ինչպես եւ Դարչինյանը, ցանկանում է հաղթանակի դեպքում հանդիպել Մերես-Ագբեկո զույգի հաղթողի հետ: Դարչինյանն իր հերթին հայտարարել է, որ լավ է պատրաստված մրցամարտին. «Ես ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ գտնվում եմ լավ մարզավիճակում, որ ուժեղ մարզիկ եմ եւ պատրաստ եմ շարունակել կարիերան: Ես պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել Մորենոյին»,-ասել է Դարչինյանը: | |
|
Всего комментариев: 0 | |