18:20 Վլադիմիր Կլիչկոն 3 մենամարտ կանցկացնի այս տարի | |
Փետրվար 08, 2012 | 18:02 WBO, WBA, IBF վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը։ Մարտի 3-ին ուկրաինացին Դյուսելդորֆում կմենամարտի ֆրանսիացի Ժան-Ժակ Մորմեկի հետ, իսկ հունիսին Կլիչկոյի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Տոմսոնը։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Վլադիմիրը 11-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Տոմսոնին։ Կլիչկոն եւս մեկ մենամարտ կանցկացնի 2012թ. հոկտեմբերին, սակայն մրցակցի անունը դեռեւս հայտնի չէ։ | |
|
Всего комментариев: 0 | |