17:11 Վլադիմիր Կլիչկոյին հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով | |
Դեկտեմբեր 03, 2011 | 13:36 Բռնցքամարտի WBA/WBO/IBF վարկածներով չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն փրկարարական ուղղաթիռով տեղափոխվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքի հիվանդանոց` երիկամային ծակոցներով: Նա ստիպված էր եղել դադարեցնել Գոինգի վարժանքները, եւ դեկտեմբերի 10-ին Ժան Մարկ Մորմեկի հետ նշանակված մենամարտի անցկացումը հարցականի տակ է: Ավստրիական աղբյուրները տեղեկացնում են, որ բռնցքամարտիկի միզածորանում քար է հայտնաբերվել: Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեն հաստատել է այդ տեղեկատվությունը եւ հույս հայտնել, որ քարը շաբաթ-կիրակի օրերին կընկնի, եւ ծրագրերը փոխելու հարկ չի լինի: Սակայն բժիշկ Բերնարդ Ռիխտերը հայտարարել է, որ ամեն ինչ այնքան էլ անվտանգ չէ, քանի որ եթե քարը խցանվել է միզածորանում, բորբոքման հնարավորություն կա: Եւ այդ ժամանակ հարցն այնքան էլ շուտ չի լուծվի, հաղորդում է allboxing.ru-ն: | |
|
Всего комментариев: 0 | |