22:35 Վուգար Գաշիմովի էպիլեպտիկ նոպայի պատճառով Ադրբեջանի եւ Ֆրանսիայի թիմերը չեն շարունակել պայքարը | |
Նոյեմբեր 07, 2011 | 22:27 Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում առաջատարների` Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հավաքականների արագ ոչ ոքին պայմանավորված է եղել գրոսմայստեր Վուգար Գաշիմովի էպիլեպտիկ նոպայով, որից հետո Ֆրանսիայի հավաքականն առաջարկել է բոլոր խաղատախտակների վրա գրանցել ոչ ոքի, հաղորդում է Еurope-echecs.com-ը: Azerisport.com-ը նաեւ գրում է, որ բարձրացել է շախմատիստի արյան ճնշումը մինչեւ 220: Նա ուժեղ գլխացավ է ունեցել եւ չի կարողացել շարունակել պայքարը: Ադրբեջանի թիմի մարզիչ Վլադիմիր Տուկմակովը հայտնել է, որ այժմ շախմատիստը լավ է զգում իրեն եւ գտնվում է հյուրանոցի համարում: | |
|
Всего комментариев: 0 | |